
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ կովերի պաշտպանության համար մարդկանց սպանելը հակասում է հանուն Հնդկաստանի անկախության շարժման առաջնորդի` Մահաթմա Գանդիի սկզբունքներին:
BBC-ի փոխանցմամբ` այս հայտարարությամբ հնդիկ վարչապետը հանդես է եկել հինդուիստ տղամարդկանց կողմից մուսուլման պատանու դաժան սպանության վերջին դեպքից հետո: Հարձակվողները մտածում էին, որ նա տավարի միս է տեղափոխում և վերջինիս մեղադրել են սրբապղծության մեջ:
Հնդկաստանում կովերի սպանությունը խստիվ արգելվում է մի շարք նահանգներում: 2014-ին ազգայնական կուսակցության իշխանության գալուց հետո կովերի պաշտպանները բազմիցս հարձակումներ են գործել մուսուլման բնակչության և դալիթների (Հնդկաստանի ցածրագույն կաստայի ներկայացուցիչներ) վրա: