Քսենյա Սոբչակը անսպասելիորեն ներկայացել է նոր կերպարով՝ հեռուստահաղորդավարուհին երգ է ձայնագրել շանսոն ոճում ու նկարահանել է տեսահոլովակ՝ հայտնում է viva.ua-ն:
Նա երկրպագուներին ներկայացել է Օքսանա Սևեռ կեղծանունով: Ռուսական հեռուստատեսության ամենահամարձակ շիկահերներից մեկը իր դեբյուտային հոլովակը ներկայացրել է շանսոնի ավանդույթներով: Իհարկե, այդ ամենը Սոբչակը իրականացրել է հեգնանքի մեծ չափաբաժնով:
«Եվ այսպես՝ դիմավորեք Օքսանա Սևեռ, «Հարազատիս»: Ես վերցրել եմ վատագույնը լավագույններից»,- իր ստեղծագործությունը մեկնաբանել է Սոբչակը:
Ինչ-որ ժամանակ անց Օքսանա Սևեռը սեփական էջ է բացել Twitter-ում, սկսել բուռն կերպով շփվել շոու-բիզնեսի իր գործընկերների հետ, իսկ ոմանց՝ նաև բացահայտ վիրավորել:











































