Մոնակոյի 56-ամյա արքայադուստր Կարոլինան Ազգային թանգարանում անցկացված բարեգործական ընթրիքի ժամանակ հյուրերին ու լրագրողներին զարմացրել է պեդիկյուրով ոտքի մատներ պատկերող կոշիկով:
Չնայած այն բանին, որ արքայադուստրը բավականին պարզ՝ սև զգեստ է հագած եղել, նա որոշել է ուշադրություն գրավել կոշիկով ու զարդերով: Յուրօրինակ կոշիկը եղել է Celine-ի գարուն-ամառ հավաքածուից:
«Նման կոշիկով պեդիկյուրի թարմության մասին կարելի է չանհանգստանալ. եղունգները միշտ հիանալի տեսք կունենան»,-արքայադստեր ընտրությունը մեկնաբանում են ԶԼՄ-ները:
Իշխանուհու ականջները զադարել են մարջանե ականջօղերը, իսկ թևին եղել է շամպայնի խցանի վրա ամրացվող մետաղական «դնչկալ» հիշեցնող հարմարանքներից պատրաստված ապարանջան:










































