Moto X սմարթֆոնն ավելի ամուր է, քան iPhone 5S-ը, iPhone 5С-ն և Galaxy S4-ը: Այս մասին հայտնում է СNet-ը՝ հղում անելով SquareTrade ընկերության հետազոտությանը: Google-ի, Apple-ի ու Samsung-ի արտադրած հեռախոսները ստուգվել են մի քանի միջոցներով: Համապատասպան տեսանյութը հրապարակված է YouTube-ում:
Մասնավորապես, փորձի ժամանակ հեռախոսները ցած են նետվել բարձրությունից ու 10 վայրկյանով ընկղմվել ջրի մեջ: Պարզվել է, որ փորձությունն ամենալավը անցել է Google-ի սարքը:
Ինչպես հիշեցնում է պարբերականը, SquareTrade-ի փորձագետները նոր սմարթֆոնների այսօրինակ թեստեր են անցկացվում ամեն տարի:









































