Saturday, 27 06 2026
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել

«Մարդիկ, ում հետ ես շփվում էի, հիմա այս քաղաքում չեն, բոլորը թողել հեռացել են». Ռաֆայել Ղազանչյան

Երեկ լրացել է դերասան, հաղորդավար, շոումեն Ռաֆայել Ղազանչյանի ծննդյան 38-ամյակը:

 ArmStar.am շնորհավորել է Ռաֆայելին ծննդյան տոնի կապակցությամբ, զրուցեց օրվա պլանների, նվերների, շնորհավորանքների և այս ու այլ թեմաների մասին. «Արդեն ընտանիքիս անդամների հետ հասցրել եմ նշել, իսկ հիմա էլ պատրաստվում եմ մասնակցել ընկերներիս կազմակերպած երեկույթին: Այսօր իմ պլաններում չկար որևէ կերպ ծնունդս տոնելը, բայց ընկերներս որոշել են ինձ անակնկալ մատուցել»:

ArmStar.am-ի այն հարցին, թե ովքե՞ր են այն ընկերները, ում հետ Ռաֆայելը պատրաստվում է տոնել իր ծնունդը, շոումենը պատասխանել է. «Ասեմ, որ նրանք մեր շոու բիզնեսի ոլորտից չեն: Առհասարակ ես ինձ համար թանկ ու կարևոր առիթները, անձնական տոները` երեխայի ծնունդները, իմ ծնունդը… տոնում եմ ինձ համար շատ թանկ մարդկանց ընկերակցությամբ»:

Ինչ վերաբերում է ստացած նվերներին ու շնորհավորանքներին, ապա Ռաֆայելն ասաց, որ իր համար շատ ավելի կարևոր են մտերիմների, շրջապատողների ջերմ խոսքերը, քան այն մարդկանց նվերները, ովքեր տարին մեկ անգամ են իրեն հանդիպում, բայց այդ օրը պարտավորված նվերներ են մատուցում: «Առաջին նվերները ստացել եմ երեխաներիս կողմից: Նրանք ինձ առավոտյան խոստացան, թե ինչքան լավ բաներ են պատրաստվում անել այս տարի` խոստումներ և այլն, բացի այդ նրանք իրենց հավաքած գումարն ինձ նվիրեցին»:

ArmStar.am-ը կատակել է` ասելով, որ փաստորեն երեխաները Ռաֆայելի տված գումարը հավաքել և ետ են վերադարձրել հայրիկին. «Ոչ, (ծիծաղում է) նրանք իմ չտված գումարն են նվիրել, իրենց հավաքած, պահած գումարն են այսօր ինձ նվիրել»,- երեխաներին հայրական բնազդով պաշտպանել է Ռաֆայելը: Բացի այդ երեխաները առավոտյան հայրիկի համար փոքրիկ սեղան էին պատրաստել, բաժակները լցրել ու շտապել էին հայրիկին քնից արթնացնելու: «Եթե անկեղծ ասեմ, այսօր որոշել էինք քաղաքից դուրս գնալ ընտանիքով, բայց եղանակի պատճառով ձախողվեց պլաններս, և ես հիմա գնում եմ ընկերներիս կազմակերպած անակնկալը վայելելու»:

Ի դեպ Ռաֆոն իրեն նվեր անել ցանկացողներին հիշեցրել է նաև, որ պետք չէ սպասել առիթների, միմյանց ջերմ խոսքեր կարող ենք շռայլել ամեն օր: «Ես իսկական ընկեր կամ իսկական բարեկամ համարում եմ այն մարդկանց, ովքեր ոչ թե առիթներով են հիշում իրար, այլ ամեն օր` առանց առիթների»: Ռաֆայելը, ինչպես որ բոլոր հոբելյարները, ունի շատ երազանքներ, որոնց մասին հիշողությունները ծննդյան օրերին արթնանանում են. «Ես երազանքներ շատ ունեմ: Իմ ամենամեծ երազանքները կապված են երեխաներիս հետ: Ուզում եմ, որ իմ կյանքում բաց բոլոր կողմերը նրանց կյանքում բացառել: Ես ամեն ինչ անում եմ, որպեսզի նրանց համար վաղվա օրն ավելի ապահովված լինի, հնարավոր է նաև ուրիշ երկրում»:

Անձամբ իրեն Ռաֆայելը մաղթանք չունի, բացի մեկ փոքրիկ, միևնույն ժամանակ մեծ ցանկությունից. «Ինձ համար միայն մի բան շատ կուզեի, որ այս քաղաքում քայլելիս կարողանայի հաճույք ստանալ, ինչպես 8-10 տարի առաջ էր: Հիմա այս ամենը չկա: Մարդիկ, ում հետ ես շփվում էի, ովքեր որ լավ ընկերներ էին… հիմա այս քաղաքում չեն, բոլորը թողել հեռացել են»:

Ամբողջությամբ կարդացեք՝ ArmStar.am-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում