ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչությունը հայտնել է այն մասին, որ կառույցի խաղաղապահ գործողությունների բյուջեն կրճատվել է ավելի քան կես միլիոն դոլարով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«ԱՄՆ-ի ջանքերը հանգեցրեցին նրան, որ ՄԱԿ-ի բյուջետային կոմիտեն զգալիորեն կրճատեց խաղաղապահ գործունեության ամենամյա բյուջեն ավելի քան կես միլիոն դոլարով՝ ՄԱԿ-ին դրդելով իր մանդատներն ավելի արդյունավետ կատարելու»,- ասված է ներկայացուցչության հաղորդագրության մեջ:
Խաղաղապահ գործողությունների համար ՄԱԿ-ի ծախսերը կազմում են 7,9 միլիարդ դոլար, որի 28,5 տոկոսը բաժին է ընկնում ԱՄՆ-ին: Նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ վճարները պետք է կազմեն ոչ ավելի, քան 25 տոկոս։












































