Սեպտեմբերի 23-ին Սոչիում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նախարարներն անդրադարձել են Հավաքական անվտանգության խորհրդի 2012թ.-ի դեկտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին։
Նիստին հավանություն են տրվել օրվա երկրորդ կեսին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի օրակարգում ներառված փաստաթղթերի նախագծերին, մասնավորապես՝ ՀԱԽ նստաշրջանի կոմյունիկեին, մինչև 2020թ. ռազմական համագործակցության զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների ծրագրին, ինչպես նաև սիրիական և դրա շուրջ իրավիճակի վերաբերյալ ՀԱԽ հայտարարության նախագծերին։
Նիստի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ներկայացրել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի նախագահության առաջնայնությունները։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նիստի մասնակիցներին զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների մասին։
Նիստի մասնակիցները համաձայնեցրել են Կազմակերպության կանոնադրական մարմինների հաջորդ նիստերի վայրն ու ժամկետները:







































