Թուրքիան անհանգստացած է Սիրիայի ռազմական գործողություններում ներքաշված ծայրահեղականների թվի մեծացումից: Այս մասին հաղորդում է Al Manar լիբանանյան հեռուստաալիքը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին:
Թուրքիայի նախագահը Նյու Յորքում, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին, հայտարարել է, որ Սիրիայի տարածքում գործող ծայրահեղական խմբավորումները անհանգստության մեծ աղբյուր են Թուրքիայի անվտանգության ուժերի համար:
«Մենք, ցավոք սրտի, ի վիճակի չենք ամբողջությամբ փակել սահմանը և խոչընդոտել նրանց ներխուժմանը մեր տարածք՝ չնայած բոլոր ջանքերին»,- ասել է Գյուլը:









































