Իրանի նախագահ Հասան Ռուհանին խոստացել է համաշխարհային հանրությանը հասցնել իր ժողովրդի ձայնը, հաղորդում է IRNA գործակալությունը:
«Մենք կփորձենք աշխարհին ցույց տալ Իրանի իրական դեմքը»,- ասել է նա օդանավակայանում Նյու Յորք մեկնելուց առաջ:
Ռուհանին նշել է, որ իրանցի ժողովուրդը ձգտում է խաղաղության: Նա ևս մեկ անգամ հաստատել է, որ Իրանը հավատարիմ է միջուկային զենք չարտադրելու իր խոստմանը և ցանկանում է բանակցել:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահը Նյու Յորք է մեկնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու համար:










































