Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Դատախազության համակարգում կոռուպցիոն երևույթները ունենալու են խիստ իրավական հետևանքներ. Արթուր Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վստահեցնում է, որ դատախազության համակարգում կոռուպցիայի գոյությունը ունենալու է խիստ իրավական հետևանքներ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Դավթյանն ընդգծեց, որ դրա վառ վկայությունն այն հանգամանքն է, որ վերջերս իր որոշմամբ կաշառք ստանալու համար դատախազ է ձերբակալվել: «Դրա մասին քաջ գիտի ցանկացած դատախազ: Բնականաբար, բացառել, որ 337 դատախազներից ոչ ոք այսօր, երեկ, 10 օր առաջ ներգրավված չի եղել որևէ կոռուպցիոն գործընթացի մեջ, դժվար կլինի: Բայց կրկնում եմ, որ մի բան ակնհայտ է՝ եթե նման բան պարզվի, եթե լինեն համապատասխան հաղորդումներ, նման իրավիճակում վերաբերմունքը լինելու է մի քանի անգամ ավելի խիստ»,- նշեց Արթուր Դավթյանը:

Նա հավելեց, որ իրենք ունեն դատախազների գործունեությունը վերահսկելու համապատասխան մեխանիզմներ և անգամ առանց համապատասխան հաղորդումների կարող են բացահայտել նրանց թույլ տված խախտումները, որոնք կարող են լինել տարբեր բնույթի: «Մենք ունենք համապատասխան վերահսկողական մեխանիզմներ: Ստորադաս դատախազների կայացրած ակտերը ստուգվում են վերադաս դատախազների կողմից: Այսինքն, եթե նույնիսկ չլինեն համապատասխան հաղորդումներ, մենք ստորադաս դատախազների որոշումները ստուգելու ընթացքում խախտումներ հայտնաբերելու դեպքում դրանց համաչափությամբ միջոցներ ենք ձեռնարկում: Եթե այդ խախտումը կարգապահական է, ապա լինում են կարգապահական հետևանքներ, իսկ եթե խախտումները հանգեցնում են հանցագործության, այդ փաստով հարուցվում է քրեական գործ և սկսվում է նախաքննություն»,- մանրամասնեց Արթուր Դավթյանը:

Հարցին՝ երբևէ ուշադրություն դարձրել է դատախազների հայտարարագրերին, քանի որ իրավապաշտպանները պնդում են, որ նրանց ստացած նվիրատվությունները հենց կաշառք են, Արթուր Դավթյանը պատասխանեց, որ ուշադրություն հայտարարագրերին չի դարձրել, քանի որ նման փաստի առկայությունը իր համար որևէ վարույթ հարուցելու հիմք չէ: «Դուք գիտեք, որ մենք վերջերս ընդունել ենք ապօրինի հարստացումը քրեականացնող օրենք, որից հետո արդեն որոշակի հակասություններով հանդերձ հայտարարագիրն առիթ կհանդիսանա վարույթներ հարուցելու համար: Այդ ժամանակ ես վստահեցնում եմ, որ առաջինը սկսելու եմ դատախազների հայտարարագրերն ուսումնասիրել»,- եզրափակեց ՀՀ գլխավոր դատախազը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում