Sunday, 28 06 2026
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Ադրբեջանը թրաֆիքինգի համար տարանցիկ ուղի է հանդիսանում. ԱՄՆ պետդեպարտամենտ

ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է մարդկանց թրաֆիքինգի 2017-ի զեկույցը:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

ԱՄՆ պետդեպարտամենտի հրապարակած զեկույցում ներկայացվել է երկրների վերաբերյալ վերլուծություն, և երկրները բաժանվել են տարբեր կատեգորիաների:

Առաջին կատեգորիայում տեղ են գտել այն երկրները, որոնց օրենսդրությունը լիովին համապատասխանում է թրաֆիքինգի դեմ պայքարի նվազագույն չափանիշներին:

Հայաստանը զեկույցում զբաղեցրել է առաջին կատեգորիայում տեղ գտած երկրների շարքը:

Ադրբեջանը զեկույցում դասվել է 2-րդ կատեգորիայի երկրների շարքը, որոնց օրենսդրությունը թրաֆիքինգի դեմ պայքարում չի համապատասխանում նվազագույն չափանիշներին, սակայն այդ երկրները փորձում են քայլեր ձեռնարկել թրաֆիքինգի դեմ պայքարի ուղղությամբ:

Զեկույցի 3-րդ կատեգորիայում տեղ են զբաղեցրել այն երկրները, որոնց օրենսդրությունը չի համապատասխանում թրաֆիքինգի դեմ պայքարի նվազագույն չափանիշներին և այդ երկրները առհասարակ քայլեր չեն ձեռնարկում թրաֆիքինգը կասեցնելու ուղղությամբ:

Զեկույցում նշվում է, որ թրաֆիքինգի դեմ պայքարի շրջանակում Ադրբեջանի կառավարության կողմից կիրառվող մեխանիզմներն ունեն բազմաթիվ թերություններ, բացի այդ Ադրբեջանի կառավարությունը այս ոլորտում գործունեություն ծավալելու համար հասարակական կազմակերպություններին չի ապահովում անհրաժեշտ պայմաններով և ֆինանսավորմամբ:

ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում տարածված կոռուպցիան շարունակվում է, և այդ երկրում բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ առաջադրված մեղադրանքների վերաբերյալ տեղեկություններ չեն  հրապարակվում:

Վերջին 5 տարում Ադրբեջանը աշխատանքի և սեռական շահագործման նպատակով տղամարդկանց, կանանց և երեխաների թրաֆիքինգի իրականացման համար հանդիսանում է որպես աղբյուր և տարանցիկ երկիր:

Ադրբեջանցի տղամարդիկ և տղա երեխաները աշխատանքային շահագործման են ենթարկվում Թուրքիայում, Ռուսաստանում, ԱՄԷ-ում, ինչպես նաև հենց Ադրբեջանում:

Ադրբեջանցի կանայք և երեխաները, ինչպես երկրի ներսում այնպես էլ Մալազիայում, Թուրքիայում, Ռուսաստանում և ԱՄԷ-ում ենթարկվում են սեռական բռնության և շահագործման:

Զեկույցում նշվում է, որ նախորդ տարիների ընթացքում Ադրբեջանում աշխատանքի և սեռական շահագործման նպատակով թրաֆիքինգի են ենթարկվել բազմաթիվ մարդիկ Ուկրաինայից, Չինաստանից, Ռուսաստանից, Թուրքիայից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից և այլն:

ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում նշվում է նաև, որ Ադրբեջանը Կենտրոնական Ասիայից դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ, Թուրքիա և Իրան կատարվող թրաֆիքինգի համար տարանցիկ երկրի դեր է կատարել:

Այլ երկրներում թրաֆիքինգի ենթարկվելուց բացի Ադրբեջանի ներսում երեխաները մուրացկանության, թեյարաններում և սրճարաններում ծառայություններ մատուցելու, փողոցային առևտրով զբաղվելու ճանապարհով ենթարկվում են շահագործման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում