Բրազիլիայի Սան Պաուլու նահանգում կիրակի օրը հզոր տորնադոյի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել 65 մարդ: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Հրշեջների տեղեկություններով՝ տարերքը վնասել է հարյուրավոր շենքեր Տակուարիտուբա բնակավայրում: Մեկ մարդ զոհվել է գիմնազիայի շենքում: Բացի այդ՝ զոհվել է նաև ավտոբուսի վարորդ:
Տորնադոն տևել է ընդամենը 15 րոպե: Ներկայում Տակուարիտուբայի զգալի մասը առանց էլեկտրականության է, փողոցներում հերթապահում են ոստիկանները՝ կարգուկանոնը պահպանելու ու թալան թույլ չտալու համար:






































