Զրպարտության դեմ հարցերով ամերիկյան լիգան (կազմակերպություն, որը դեմ է հակասեմականության դրսևորմանը) բողոք է արտահայտել «վիրավորական» գովազդային հոլովակի առնչությամբ, որը հեռարձակվում է սաուդյան MBC հեռուստաալիքով: Գովազդում գլխավոր դերով հանդես է գալիս Ադոլֆ Հիտլերը՝ հայտնում է Russia Today-ը:
Լիգայի տնօրեն Աբրահամ Ֆոքսմանը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ գովազդը կորցնում է Հոլոքոստի նշանակությունը, Հիտլերին վերածում ուրախ երգիծական տղայի:
Լիգան պահանջել է անհապաղ հեռացնել գովազդը Middle East Broadcasting Center-ի (MBC) եթերից:
Հիտլերը գովազդում է այն ֆիլմերը, որոնք հեռուստաալիքով ցուցադրվելու են սեպտեմբերին:
Ֆոքսմանի խոսքով՝ հավանաբար ինչ-որ մեկը որոշել է, որ դա ծիծաղելի է, սակայն հաշվի չի առել, թե դա ինչ դեր կարող է խաղալ արաբական երկրներում, որտեղ բարգավաճում են հակասեմականությունն ու Հոլոքոստի մերժումը:









































