Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Սերժ Սարգսյանը դրել է 2018-ի կարևոր ստորագրություններից մեկը

Սերժ Սարգսյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության պետգույքի մասնավորեցման 2017-2020 թվականի ծրագիրը կամ ցանկը, որում ներառված են մասնավորեցման ենթակա պետական ձեռնարկությունները: Մասնավորեցման ցանկացած գործընթաց Հայաստանում ունեցել է բավական խորքային ներքաղաքական, ներիշխանական բնույթ: Բիզնեսի և իշխանության սերտաճման պայմաններում մասնավորեցումը ստանում է բոլորովին այլ երանգ, և գործնականում իշխանությունը պետական ենթակայության ձեռնարկությունները վերածում է սեփական ենթակայության ձեռնարկությունների, այսինքն՝ մասնավորեցման ծրագիրը Հայաստանի իշխող համակարգի համար երկու տասնամյակի ընթացքում գործնականում հանդիսացել է հանրային ռեսուրսը յուրացնելու «լեգիտիմ» եղանակ:

Այժմ ամբողջ խնդիրն այն է, որ պարզ չէ, թե ով է իշխանությունը: Հայաստանում այդ առումով անորոշություն է: Հարցն այն է, թե արդյո՞ք այդ անորոշությունը տարածվելու է նաև մասնավորեցման հերթական գործընթացի վրա, թե՞ այդ գործընթացը լինելու է իշխանության խնդրի լուծման գործիքներից, մեխանիզմներից մեկը: Հայաստանի իշխանության հիմքում կապիտալն է, կապիտալի հարաբերակցությունը: Դե յուրե իշխանությունը կենսունակ է, եթե համարժեք է դե ֆակտո կապիտալի բաշխմանը: 2007 թվականից ի վեր Հայաստանում գործնականում խախտվել է այդ համարժեքությունը:

Իշխանությունը դե յուրե վերաբաշխվել է, սակայն կապիտալի վերաբաշխումը չի եղել սիմետրիկ: Արդյունքն այն է, որ Հայաստանն առանց այն էլ անբարենպաստ արտաքին տնտեսա-քաղաքական կոնյուկտուրայի պայմաններում հայտնվել է խոր տնտեսական ճգնաժամի մեջ: Այդ պայմաններում էլ, փաստորեն, մեկնարկում է հանրային, պետական ռեսուրսի հերթական խմբաքանակի բաշխման գործընթացը և պարզ չէ, դա տեղի է ունենալու այսպես ասած դե յուրե իշխանության հետ սիմետրիան վերականգնելո՞ւ վեկտորով կամ միտումով, թե՞ հակառակը՝ ասիմետրիան խորացնելու: Հարցն այն է նաև, որ ստատիկ չէ դե յուրե իշխանության վիճակը, այստեղ նույնպես կատարվում է ստատուս-քվոյի փոփոխության դինամիկ գործընթաց, և 2018-ից հետո, այսպես թե այնպես, որոշակի աստիճանով փոփոխություն լինելու է, առնվազն նախագահի գերակա պաշտոնի բացակայության պատճառով, նաև կառավարման մոդելից բխող այլ փոփոխությունների, որոնք անխուսափելի թողնելու են իրենց ազդեցությունը ներիշխանական ստատուս-քվոյի վրա:

Մասնավորեցման կամ պարզապես պետական ռեսուրսի «լեգիտիմ» վերաբաշխման նոր փուլը կամ կբալանսավորի այդ գործընթացը, լիարժեք կամ գոնե որոշակի չափով վերականգնելով սիմետրիան և կայունացնելով ճգնաժամային փուլը, կամ կունենա հակառակ՝ ապաբալանսավորող նշանակություն, ինչը նշանակում է, որ 2018-ին ձևավորված նոր դե յուրե իշխանության պարագայում Հայաստանը կշարունակի մնալ դե ֆակտո նույն՝ ասիմետրիկ հարաբերակցության ռեժիմում: Դա նշանակելու է ճգնաժամի շարունակություն: Բայց եթե նախորդ տասնամյակի ճգնաժամը այսպես ասած եղավ դրանից առաջ թեկուզ փուչիկ, բայց երկնիշ աճի բազայի վրա, ասիմետրիայից բխող ճգնաժամի նոր փուլը կկառուցվի արդեն 6 միլիարդ դոլար պետական պարտքի վրա, ինչը կլինի առավել դժվար կառավարելի ճգնաժամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում