ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունն իր զինյալներին սկսել է բաժանել «անձնագրեր դեպի դրախտ»՝ հայտնում է Daily Mail-ը։
Դրանց օրինակները սիրիական ընդդիմությունը հայտնաբերել է Ռաքքայի ազատագրման գործողության ժամանակ։ Ոսկեգույն տառերով կանաչ փաստաթղթերում առկա են մեջբերումներ Ղուրանից՝ անգլերենով ու արաբերենով։
Կոչ է արվում գրոհայիններին ահաբեկչություններ իրականացնել մահապարտի գոտու և ականապատված ավտոմեքենաների գործադրմամբ։
Անձնագրերում անձնական տվյալներ չկան։ Երաշխավորվում է, որ փաստաթղթի տերը մահից հետո կհայտնվի դրախտում։












































