Ճապոնական Կյուսյու կղզու երկաթուղային ընկերությունը ներկայացրել է «Յոթ աստղ» անվանումով ճամփորդական գնացքը, որը երթևեկում է կղզու գեղատեսիլ վայրերով:
Ընկերության ներկայացուցիչները հավաստիացնում են, որ այն «Ճապոնիայի և Արևմուտքի, ինչպես նաև հնի և նորի միաձուլումն է»:
Վագոն-ռեստորանի դերում հանդես է գալիս վագոն-հյուրասենյակը` դաշնամուրով, բարով և շքեղ ճաշի համար նախատեսված գոտիներով: Իսկ յուրաքանչյուր 14 առանձին վագոններն ունեն փայտե պատեր, փափուկ բազմոցներ և լոգասենյակ, իսկ նստատեղերը տաքացվում են
«Չորս օր/երեք գիշեր» ձևաչափը երկու հոգու համար կարժենա 11 400 դոլար:
Առաջին գնացքը կգործարկվի հոկտեմբերին, սակայն տոմսերը նախօրոք արդեն գնված են մինչև 2014 թ. հունիս:










































