Տիչինո կանտոնը Շվեյցարիայում առաջինն է, որտեղ արգելել են սեռական հիմքով դեմքը հասարակության մեջ ծածկել. այսպիսին են հանրաքվեի նախնական արդյունքները: Առաջին հերթին արգելվում է փարաջան՝ մահմեդական կանանց ավանդական զգեստը, որն ամբողջովին փակում է դեմքն ու մարմինը:
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ այս նախաձեռնությանը կողմ է քվեարկել հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 52 %-ը:
Այժմ կանտոնի սահմանադրական փոփոխությունները պետք է քննարկվեն Բեռնի Դաշնային ժողովում (խորհրդարանում):











































