Սարքերի շուկայում մրցակցությունն այնքան մեծ է, որ մշակողները փորձում են հաշվի առնել ամենատարօրինակ նախասիրությունները: Ֆրանսիական Orée ընկերությունը ստեղծում է փայտե ստեղնաշարեր և սենսորային վահանակներ` ուրախացնելու համար բոլոր նրանց, ովքեր պայքարում են էկոլոգիայի համար, հաղորդում է style.rbc.ru-ն:
Սենսորային վահանակները համատեղելի են Mac OS և Windows 7, 8 օպերացիոն համակարգերի հետ, ունեն Bluetooth՝ էկրանի հետ անլար միացման համար:
Սենսորային վահանակը կարելի է օգտագործել որպես «մկնիկ», ինչպես նաև հնարավոր է դրան կցել օժանդակ ստեղնաշար՝ թվերով: Սարքի գինը շուրջ 150 եվրո է:











































