Wednesday, 03 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Խաղաղության աղոթք և հոգեհանգիստ` Սիրիայում զոհված քրիստոնյաների համար

Սեպտեմբերի 22-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում Սուրբ և Անմահ Պատարագից հետո, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է խաղաղության աղոթք Սիրիայի և հոգեհանգստյան պաշտոն Սիրիայում զոհված բազում քրիստոնյաների համար:

Մինչ արարողության սկսվելը, ներկա գտնվող հավատացյալներին իր խոսքն է ուղղել Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունը մասնավորաբար ընդգծեց, որ Սիրիան հայ ժողովրդի համար հարազատ երկիր է, ուր հայ ժողովրդի բազում զավակներ հարյուրամյակներ առաջ և հատկապես Հայոց Ցեղասպանությունից հետո ապաստան են գտել և հնարավորություն ստացել ազատորեն կազմակերպելու իրենց հոգևոր-մշակութային կյանքը, եկեղեցիների կամարների ներքո կերտելու իրենց պայծառ ու շեն կյանքը:

Խոսելով ներկայիս Սիրիայում ստեղծված դժվարին կացության և սիրիահայ համայնքի կարիքների մասին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ասաց. «Մենք հորդոր և հրավեր ենք բերում ձեզ, սիրելի՛ հայորդիներ, որպեսզի ըստ ամենայնի զորակցություն բերեք կարիքի մեջ գտնվող ձեր եղբայրներին ու քույրերին: Մենք հրավիրում ենք ձեզ նաև առատացնելու ձեր մշտական աղոթքը, որովհետև ձեր աղոթքը մխիթարություն պիտի պարգևի նրանց, միաժամանակ պիտի զորացնի նրանց հոգին` հաղթահարելու այդ դժվարությունները և խաղաղ ժամանակների հույսով ապրելու, որպեսզի կարողանան պահպանել այն ժառանգությունը, որ մեր հայրերը կերտել են Սիրիայի օրհնյալ երկրի մեջ»:

Մաղթելով, որ Բարձրյալ Տերն Իր սիրո ու ողորմության մեջ պահի համայն աշխարհը և ողջ մարդկությունը՝ Նորին Սրբությունը աղոթեց նաև հակամարտության ընթացքում զոհված բազում քրիստոնյաների համար` միաժամանակ հայցելով, որ Աստված երկնային լուսեղեն հարկերում ընդունի նրանց հոգիները և մխիթարություն պարգևի նրանց հարազատներին ու մերձավորներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում