Thursday, 11 06 2026
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
Գեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը
10:50
Հռոմի պապի օրհնությամբ բացվել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը
Վերածննդի այգում կստեղծվի «Բեզոարյան այծ» թեմատիկ յուրահատուկ մանկական խաղահրապարակ
10:30
ԱՄՆ Կոնգրեսում երկկուսակցական բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին
Լոռու մարզում երկու մոլորված քաղաքացի է հայտնաբերվել
10:10
Քուվեյթը հայտնել է օդային թիրախների ոչնչացման մասին
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
09:50
ՌԴ նախագահի ներկայացուցիչը հայտնել է հունիսին ԱՄՆ նախագահի բանագնացների հետ հանդիպման մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
09:10
Կանադան մինչև 16 տարեկանների համար սոցիալական մեդիան արգելելու օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
08:50
Թրամփը ներկա չի լինի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում ԱՄՆ-ի առաջին հանդիպմանը
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել կրակը Մերձավոր Արևելքում
Ընդգծվել է բոլոր քաղաքակրթությունների և մշակույթների ներդրումը համամարդկային ժառանգությանը` կարևորելով բազմազանության ընկալումը որպես միջազգային համագործակցության հիմք
08:10
Քուվեյթը փակել է երկրի օդային տարածքը
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
07:50
Նավթի գներն աճել են – 10/06/26
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Ամերիկյան նոր հարվածներից հետո Իրանը գրոհել է տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների վրա
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը

Վստահության վերականգնման պարտադիր պայմաններից Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջն է

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, Սլովակիայի միջազգային քաղաքականության ասոցիացիայի հետազոտական կենտրոնի և Բանսկա Բիստրիցայի համալսարանի հրավիրված գիտաշխատող Արմեն Գրիգորյանը:

 -Անկախությունից 22 տարի անց անց, եթե նժարին դնենք, ձեռքբերումներն էին շատ, թե՞ ձախողումները:

 -Ձեռքբերումներն ավելի շատ էին, ձախողումների հետևանքները դեռ կարելի է ուղղել:

 -Սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի՝ ՄՄ անդամակցության մասին հայտարարությունը արդյո՞ք հենց հարված չէր անկախությանը:

 –ՄՄ անդամակցության մասին հայտարարությունն անկախությունից հրաժարվելու պատրաստակամության արտահայտություն էր:

 -Այս օրերին տեսակետ է հնչում, որ Մաքսային միություն Հայաստանը այդպես էլ չի մտնի, քանի որ ՄՄ-ն չի կայանա: Այն, ինչ տեղի ունեցավ, կարծում եք՝ հայտարարություններից  չե՞ն անցնի գործնական քայլերի:

 -Եթե Ուկրաինան հաջողությամբ դիմադրի ու չհանձնվի Ռուսաստանին, ՄՄ-ն իրոք հեռանկար չի ունենա: Սակայն եթե Պուտինին ու հայաստանյան ռուսամետներին հաջողվի ՀՀ-ն մտցնել ներկայիս ՄՄ-ի մեջ, հետևանքները ծանր կլինեն. անգամ ՄՄ-ի հետագայում չկայանալու, նաև Ղազախստանի դուրս գալու դեպքում Հայաստանը կարող է հայտնվել ՌԴ մարզի կարգավիճակում:

 -Հայաստանը փաստացի կորցրեց վստահությունը Եվրոպայի մոտ: Ֆյուլեն հայտարարեց, որ արդեն վստահության և հավատի խնդիր կա: Ինչպե՞ս կարելի է հավատն ու վստահությունը նորից «նվաճել»:

 -ՀՀ գործող իշխանությունը որևէ դրական տեղաշարժ կատարել արդեն չի կարող: Վստահությունը կորցնել կարելի է մեկ հայտարարությամբ, իսկ վերականգնելը հեշտ չէ: Ես համամիտ եմ Արթուր Սաքունցի հետ. քաղաքացիական հասարակությունը ու մասնավորապես` Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմը պետք է պահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարականը: Դա վստահության վերականգնման պարտադիր պայմաններից է:

 -Կարծո՞ւմ եք՝ այդ պահանջով վստահություն կվերգտնե՞նք:

 -Այդ պահանջը վստահության վերականգման ուղու սկիզբն է միայն: Իսկական քաղաքական գործիչներ չունենալու դեպքում նշածս մեծագույն ձեռքբերումները հնարավոր չէին լինի, Հայաստանը 90-ականներին դժվարագույն խնդիրներ էր ստիպված հաղթահարել: Այլ խնդիր է, որ ներկայումս առկա է որոշակի լճացում, գաղափարական վակուում:

 -Ի վերջո, ինչը, ըստ Ձեզ, կարող էր Սերժ Սարգսյանին նման կտրուկ որոշում կայացնելու պատճառ հանդիսանալ:

 –Սերժ Սարգսյանի որոշման պատճառները մի քանիսը կարող էին լինել. կարծում եմ՝ հիմնականում ռուսական բիրտ շանտաժն էր, որի հաջողությանը նպաստել է ՀՀ-ում լեգիտիմ իշխանության և հանրային կոնսենսուսի բացակայությունը: Բացի այդ, այժմ առավել ակնհայտ դարձավ «կոմպլեմենտարության» սնանկությունը և անվտանգության ապահովման հարցում ՌԴ-ից միակողմանի կախվածության ամբողջ վտանգավորությունը:

 – Խոսեցիք անկախության ձեռքբերումների մասին, կնշեք՝ որո՞նք են դրանք: Արդյո՞ք ձախողում չէ չկայացած տնտեսությունը, դեմոգրաֆիական աղետը և այլն, և այս ամենը ինչ կերպ կարելի է շտկել, երբ մոնոպոլացված է դաշտը, իսկ քաղաքացիներից շատերը նախընտրում են դրսում ռեալիզացվելու տարբերակը: Մյուս կողմից՝ կա համընդհանուր անվստահության մթնոլորտ:

 -Չկայացած տնտեսությունը, միջազգային մեկուսացումը և մյուս ձախողումները չափազանց լուրջ են, բայց դեռ ուշ չէ դրանց հետևանքներն ուղղել, ինչն իհարկե մեծ ջանքեր կպահանջի: Այնուամենայնիվ, պետականության առկայության պայմաններում զարգանալու հնարավորության, նաև Արցախյան ազատամարտում ձեռք բերված հաջողության համեմատ ձախողումները դեռևս վճռորոշ չէին: Բայց այժմ իսկապես վճռորոշ պահ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում