Հայաստան ներմուծվող ընտանի թռչունների քանակն (կենդանի վիճակում) այս տարվա առաջին 6 ամսիներին, անցած տարվա համեմատ ավելացել է 2 անգամ: Մեկ ընտանի թռչունի միջին մաքսային արժեքը կազմել է մեկ թռչունը` 60 սենթ, այսինքն` անցած տարվա համեմատ նվազել է մոտ 21 տոկոսով: Գրեթե ամբողջ քանակը ներմուծվել է Իրանից, իսկ Թուրքիայից այս տարի ընտանի թռչուն չի ներմուծվել:
Ընդ որում, սա այն ներմուծվող ապրանքներից է, որ կարող էր արտադրվել ներսում, լինել ավելի էժան և ինչու չէ նաև որակյալ, բայց ներմուծվում է նաև այլ երկրներից: Ներքին արտադրությունն ավելացնելու և ներմուծումը կրճատելու քաղաքականությունը կարծես թե հաջողվել է ձավարեղենի առումով: Նույն ժամանակում Հայաստան ներմուծվող ձավարեղենի ծավալը կրճատվել է մոտ 1/3-ով` ավելի քան 32 տոկոսով: Այստեղ նույնպես մաքսային արժեքը նվազել է` 9 տոկոսով և կազմել 1կգ-ն 73 սենթ: Հիմնական մատակարար- երկիրը Չինաստանն է, այնուհետև` Ուկրաինան, Սիրիան և Ռուսաստանը:






































