Thursday, 11 06 2026
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
18:44
Հայէկոնոմբանկը գործարկում է անքարտ կանխիկացում ծառայությունը
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:35
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Լավրովը՝ Ասադի խամաճիկավար». Ֆրանսիական թերթը հիշել է ՌԴ ԱԳ նախարարի հայկական ծագումը

Ֆրանսիայում հրատարակվող «Նոր Յառաջ» պարբերականի փոխանցմամբ` երկրի տպագիր մամուլից և հեռուստատեսությունից ծանոթ լրագրող Օլիվիե Ռավանելոն սեպտեմբերի 16-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին նվիրված մի հոդված է հրապարակել իր կայքէջում՝ «Աշխարհը ըստ Ռավանելոյի» խորագրի ներքո:

Նշված խորագրով նա ներկայացնում է Լավրովի խիստ նկարագիրը՝ սկսելով նրա՝ ՄԱԿ-ում աշխատելու ժամանակաշրջանում ծխամոլության պատճառով ունեցած վեճերից:

Հեղինակը ներկայացնում է, թե ինչպես Լավրովն ու Պուտինը միասնաբար վերականգնեցին Ռուսաստանի հեղինակությունը. մի բան, որ ԱՄՆ-ի գլխավոր մրցակիցը կորցրել էր 90-ականների կեսերից սկսած՝ շուրջ մեկ տասնամյակ: Եվ այդ տարիներին, երբ Ռուսաստանը ոչ մի կշիռ չուներ միջազգային հարաբերություններում, Կոսովոյի խնդրում նրա ժխտողական դիրքորոշումը ոչ մեկը չկարևորեց, Քլինթոնն ու եվրոպացիները 78 օր ռմբակոծեցին Միլոշևիչի Սերբիան:

Ապա հոդվածագիրը անդրադառնում է Լավրովի հայկական ծագմանը՝ ասելով. «Լավրովը՝ վիրահայը, գիտի նաև, որ ռուսական հզորությունը անխուսափելիորեն կանցնի նախկին Խորհրդային Միության բոլոր շրջանների վրա՝ Կիևից մինչև Թբիլիսի հաստատվելիք ազդեցությամբ»:

Արաբական գարունների սկզբում Լավրովն ասել է. «Ոչ մեկին խորհուրդ չեմ տա հեղափոխություն անել: Դա երկրների խոր հետադիմության պատճառ է դառնում: Ռուսները լավ գիտեն դա»: Ըստ նրա՝ Եգիպտոսը դրա լավագույն վկայությունն է: Ռուսները չեն հավատում չափավոր մահմեդականության այդ խաղին, որ եվրոպացիներն ու ամերիկացիները խաղում են այդ շրջանում, և որը նմանվում է «կապիկների՝ նռնակների հետ խաղալուն»:

«Ռուս դիվանագետները հաճախ են ասում. «Չպետք է թողնեինք, որ այդպես լիներ Լիբիայում»: Բայց նույն սխալը չպիտի գործեն Սիրիայի պարագայում»,- ասում է հոդվածագիրը՝ ավելացնելով, որ Մեծ քսանյակի վերջին վեհաժողովում Ռուսաստանը վերստին դարձել էր Մեծ Ռուսաստան՝ հզոր, սիրիական ճգնաժամի և օրակարգի տերն ու տիրակալը: Քիմիական զենքը ոչնչացնելու նրա նախաձեռնությունը մեկ անգամ ևս անակնկալի բերեց բոլորին: «Երբ Սիրիայի արտաքին գործերի նախարարն ընթերցում էր բնագիրը, Լավրովը հակել էր գլուխը, դեմքը՝ խոժոռել: Անկասկած, ներքուստ ուրախանում էր: Այդ իրիկուն պիտի որ վիսկի ընկերակցած լիներ նրա ծխախոտին. Մեծ Ռուսաստանի կենացը…»,- եզրափակում է Ռավանելոն:

Լավրովը ծնվել է 1950թ. Մոսկվայում: Հայկական ծագում ունի հոր կողմից, որը եղել է Թբիլիսիի հայ: 1972-ին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը: Վարել է զանազան պաշտոններ, 1994-2004 թթ. եղել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը: Արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնել է 2004-ին՝ փոխարինելով Իգոր Իվանովին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում