Wednesday, 01 05 2024
Արժանապատիվ աշխատանք խորագրով երթ` աշխատավորների օրվա կապակցությամբ
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան կոտրել է արագաչափը, ապա աղբամաններն ու գլխիվայր շրջվել. կա 4 վիրավոր
Տոկաևը ողջունել է ԱԳ նախարարների բանակցությունները Ալմաթիում անցկացնելու համաձայնությունը
Վանաձոր-Գյումրի ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է․ ՆԳՆ
Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում
13:00
Նավթի գները նվազել են- 30-04-24
Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներ արդիական են մնում. ՄԻՊ–ի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ
12:30
Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
Ալավերդիում կայանված մեքենան գիշերը այրվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել
ԵԽԽՎ-ն «փակու՞մ է» Ադրբեջանի վերադարձի ճանապարհը
Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Վարչապետ կոչվածը չի կարում լուծում տա». ծնողները մինչև մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Փաշինյա՛ն, դու ինչ գիտեի՞ր՝ վառվել են, թե սպանվել. պատասխան պիտի տաս մեր երեխեքի սպանության համար
11:40
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Բլինկենի մասնակցության մասին Երևանի ու Բաքվի միջև կարգավորման գործընթացում
11:30
Մահացել է ամերիկացի գրող Փոլ Օստերը
«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ Ալիև
Տոտալ անվստահություն կա. Ազատի զորամասի գործով Փաշինյանի կողմից նշանակվեցին մեղավորներ ու անմեղներ
Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ 63 ցուցարար է ձերբակալվել
Թբիլիսիում 6 իրավապահ մարմնական վնասվածք է ստացել
Թբիլիսիում բողոքի ցույցերն ուղեկվել են ոստիկանների հետ բախումներով
Քննարկվել են ՀՀ և Ֆրանսիայի միջև գործակցության հեռանկարները
Բացի պաշտոնական վարկածից, բան չեն լսում.15 զինվոր մի սենյակում ի՞նչ գործ ուներ, ինչի՞ քնից չարթնացան
Մեր կարծիքով երեխեքին թունավորել, հետո նոր վառել են․ վարկածները տարբեր են, քննիչները չեն աշխատում
Ամիրբեկովը հույս է հայտնել, որ հայերն ու ադրբեջանցիները կապրեն որպես լավ հարևաններ
«Մեր անկախ պետականությունն էլ յուրատեսակ աշխատանքի արդյունք է»․ նախագահ
Ուղիղ. Ազատի կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատների ակցիան Հանրապետության հրապարակում
Այսօր աշխատավորների համերաշխության միջազգային օրն է

Կարեն Կարապետյանի երկրորդ փախուստի կազմակերպումը

Եթե ընդհանուր գծերով ամփոփենք կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումները, ապա ըննդիմության քննադատության խորքերում մենք կհայտնաբերենք թույլ և անօգնական վարչապետի կերպար, մի մարդու, որին ոչ միայն չեն թողում աշխատել, այլ մտադիր են դարձնել քավության նոխազ: Կարեն Կարապետյանի անօգնականության, անհույս միայնության կերպարն ամրապնդվեց հատկապես խորհրդարանական մեծամասնության վարքագծի ֆոնին, որն, ըստ էության, Կարապետյանին մենակ էր թողել ընդդիմության հետ «բաց մենամարտում»:

Ընդդիմության ասածում, անշուշտ, կա ճշմարտության հատիկ, բայց արմատապես սխալ են Կարեն Կարապետյանի, նրա կադրերի մասին պատկերացումները: Եթե մենք ընդունում ենք Կարապետյանի «անօգնականության» միֆը, ակամայից ընդունում ենք, որ նա` արժեհամակարգով արմատապես տարբեր է այսօրվա քրեաօլիգատխիայից: Մինչդեռ` դա այդպես չէ ու չունի որևէ աղերս իրականության հետ ու թեկուզ միայն այն պատճառով, որ Կարեն Կարապետյանը տարիներ շարունակ ղեկավարել է «ՀայՌուսգազարդը»` Հայաստանի կոռուպցիայի և հասարակության կեղեքման խորհրդանիշներից մեկը:

Ոչ էլ հրեշտակներ են նրա նշանակած կադրերը, ովքեր թաքնված օլիգարխներ են կամ Հայաստանի արատավոր համակարգի երկրորդ, երոորդ էշելոնի ներկայացուցիչներ: Կարեն Կսրապետյանը հրաշալի գիտեր, թե ինչպիսի համակարգում է նշանակվում վարչապետ և, եթե անգամ նրա հետ եղել են պայմանավորվածություններ, որոնք հիմա խախտվում են, նա միշտ կարող էր և կարող է դիմել հասարակության կամ ընդդիմության աջակցությանը: Նա այդ հնարավորությունն ուներ հենց վարչապետ նշանակվելու պահին, բայց գերադասեց ինտեգրվել համակարգին` դառնալով ՀՀԿ փոխնախագահ:

Կարապետյանը քարոզարշավի ընթացքում կարող էր ձևակերպել նոր իշխանության հայտը, բայց նա գերադասեց հանրությանը ներկայանալ Սերժ Սարգսյանի ստվերի, մենեջերի կարգավիճակում: Գործող վարչապետը կարող էր խորհրդարանում ծրագրի քննարկումներն օգտագործել որպես առիթ` ընդդիմությանը մեսիջներ փոխանցելու, ներքաղաքական ստատուս-քվոն փոխելու նպատակով, բայց նա խուսափեց անգամ «Ելքի» հետ առանձին հանդիպումից:

ԱԺ-ում վերջին օրերին թևածող «վարչապետին չեն թողնում աշխատի», «շուտով կսարքեն քավության նոխազ» կոդերը Կարեն Կարապետյանին կանգնեցնում են երկընտրանքի առաջ, ընդ որում` գուցե վերջին անգամ: Նա կարող է մարտահրավեր նետել համակարգին` դրանով լեգիտիմացնելով այն քվեները, որ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն ստացել է իր դեմքով և ձևակերպելով նոր իշխանության ձևավորման հայտ: Այնպիսի իշխանության, որում Սերժ Սարգսյանը չի ունենա ոչ մի պաշտոնական կամ փաստացի ներկայություն: Սկզբունքորեն հասարակության այն շերտերը, որոնք շարունակում են համակրել Կարեն Կարապետյանին` նրանից հենց այս ակնկալիքն ու թաքուն հույսն ունեն:

Սակայն Կարեն Կարապետյանը խորհրդարանական ամբիոնից որևէ ուղերձ չհղեց, որ պատրաստ է հակադրվել Սերժ Սարգսյանին, պատրաստ է կռիվ տալ իր ծրագրերի ու իշխանության համար: Նա ընդամենը կեսբերան նշեց, թե պատրաստ է լինել վարչապետ` ճիշտ այն կարգավիճակով, որով երկչոտ ուսանողը դասախոսին ասում է, թե պատրաստ է քննության:

Կարեն Կսրապետյանի երկրորդ ու ամենահավանական տարբերակը փախուստն է, մանավանդ, որ «վարչապետին չեն թողնում աշխատի», «շուտով կսարքեն քավության նոխազ» ֆոնն ապահովում է այդ քայլը, որը նաև փախուստ է քաղաքականության ձախողումից, չիրականացված ներդրումային խոստումներից: Կարեն Կարապետյանը փախուստի հարուստ փորձ ունի: «Գազպրոմի» երրորդական, բայց եկամտաբեր պաշտոնը 2011-ին ստիպեց, որ նա փախչի Երևանի քաղաքապետի պատվաբեր պաշտոնից: Իրականում դա փախուստ էր Հայաստանից, հայրենիքից, որի հետ Կարեն Կարապետյանին կապում են միայն ժամանակ առ ժամանակ զբաղեցվող ժամանակավոր պաշտոնները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում