Մարդիկ եղել են երկրի ցամաքի գրեթե բոլոր անկյուններում, արբանյակներ են ուղարկել տիեզերք: Նախորդ սերնդի հետազոտողներին փոխարինելու են գալիս նորերը: Նրանց ուշադրությունն ուղղված է իրենց ներսը, նրանք ուսումնասիրում են սեփական ներուժը՝ ցույց տալու համար, թե ինչի ենք ընդունակ մենք բոլորս, հայտնում է realfacts.ru-ն:
1. Հարի Քոների

2012-ի մայիսի 23-ի Հարի Քոներին դուրս ցատկեց 731,5 մ բարձրության վրա գտնվող ուղղաթիռից: 128 կմ/ժ արագությամբ թռիչքից մեկ րոպե անց նա հաջողությամբ վայրէջք կատարեց… առանց պարաշյուտի: Վինգսյուտը հատուկ սպորտաձև է, սպորտսմենները հատուկ համազգեստով ցատկում են մեծ բարձրությունից և այդ համազգեստով նախքան պարաշյուտը բացելը սավառնում են օդում: Հարի Քոներին պարզապես որոշել է, որ իրեն պարաշյուտ պետք չէ, փոխարենը թռիչքուղին ծածկել է ստվարաթղթե արկղերով: Հիմա Քոներին 42 տարեկան է: Իր կյանքի ընթացքում նա կատարել է ավելի քան 1350 ցատկ, նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմերում և հեռուստաշոուներում:
2. Ջեֆ Մաքլեյ

Ջեֆ Մաքլեյը եղել է այնպիսի վայրերում, որոնց ոչ ոք նույնիսկ մոտենալ չի ուզենա: Նա լուսանկարիչ է, հենց ինքն է հաճախ լուսանկարում բնական աղետները: Մաքլեյը լուսանկարել է ավելի քան 70 պատահար, ներառյալ՝ ցունամիներ, փոթորիկներ և անտառային հրդեհներ: 2010-ին Ջեֆն ու նրա թիմը հատուկ ջերմակայուն հագուստներով 457 մ իջել են Մարում հրաբխի խառնարան, որպեսզի հնրավորինս մոտիկից լուսանկարեն լավան: Նրանք ավելի շատ կիջնեին, բայց Մաքլեյի խոսքերով՝ պարանները չափազանց կարճ են եղել:
3. Գիյոմ Ների

Ֆրիդայվինգը ստորջրյա լողի տեսակ է, միայն՝ առանց թթվածնի բալոնի: Ֆրիդայվերները շունչը պահում են այն ողջ ընթացքում, երբ ջրի տակ են: Նրանք պետք է հնարավորինս առաջանան, խորը սուզվեն: Երբեմն շունչը պահելը տևում է 15 րոպե կամ ավել: 2006-ին Ներին սուզվել է 109 մ: 2010-ին նա սուզվել է Դինի Կապույտ Փոսը՝ 203 մ:
4. Ալեքս Հոննոլդ

27-ամյա Ալեքս Հոննոլդն ազատ բարձրանալու աճի ամենապրոֆեսիոնալ լեռնագնացներից է: Այս ոճը չի ենթադրում ապահովության որևէ միջոցի գործածում: 2012-ին Ալեքսը բարձրացել է Յոսեմիթի այգու գագաթները, ընդհանուր բարձրությունը՝ 2 000 մ, տևել է 19 ժամ:
5. Ռոբբի Շոն

Սպելեոլոգիան ստորգետնյա քարանձավների ուսումնասիրությունն է: Շոնը, իհարկե պահպանում է անվտանգության որոշ կանոններ, բայց կարող է ամեն բան մոռանալ հրաշալի լուսանկարի հետքով գնալիս: Օրինակ՝ նա այդպես էլ պատմել է Պապուա-Նոր Գվինեայում իր եռամսյա զբոսանքի մասին. «Այդ ուղևորության ժամանակ իմ աչքի բիբի մոտ մի քանի օր շարունակ տզրուկներ էին ապրում»:
6. Ֆելիքս Բաումհարթներ

2012-ի հոկտեմբերի 14-ին Ֆելիքսն օդաչուի ղեկավարած օդապարիկով բարձրացել է ստրատոսֆերա և պարաշյուտով ցատկել է 39 կմ բարձրությունից: Դա 3 անգամ ավելի բարձր է, քան թռչում են մարդատար ինքնաթիռները:
7. Դեն Օսման

Դեն Օսմանը ոչ միայն առանց ապահովության մագլցել է բարձր լեռները, այլև ձգտել է դա անել հնարավորինս արագ: Նա Կալիֆոռնիայի Արջի ժայռը հաղթահարել է 4 րոպե 25 վայրկյանում: Ժայռի բարձրությունը 121 մ է:
8. Էդ Ստաֆֆորդ

Ամազոն գետի երկարությունը մոտ 7 000 կմ է: 2008-ին նախկին բռնցքամարտիկ Էդ Ստաֆֆորդն անցել է ամբողջ գետը ծայրից ծայր: Նա առաջինն է, ում դա հաջողվել է: Նրա ուղևորությունն ավարտվել է 2010-ի օգոստոսի 9-ին:
9. Լինն Կոքս

Լիննը լողում է այնպես, ինչպես մարդկանց մեծ մասը մեքենա է վարում: 1987-ին նա դարձել է առաջին մարդը, ով Բերինգի նեղուցով Ալյասկայի ափերից լողալով հասել է Խորհրդային Միություն: Այն ժամանակ նա մոտ 4°С ջրում անցկացրել է ավելի քան 4 ժամ: 2003-ին նա միայն լողազգեստով և ակնոցներով մոտ 2 կմ լողացել է Անտարկտիկայի ջրում:
10. Էրիկ Վեյենմայեր

Էրիկ Վեյենմայերը զբաղվում է լեռնագնացությամբ, պարաշյուտային սպորտով, հեծանվավազքով, դահուկային սպորտով: Էրիկը 13 տարեկանոմ կորցրել է տեսողությունը: 1995-ին նա բարձրացել է Մաքինլի լեռնագագաթը՝ ավելի քան 6 000 կմ, երկու տարի անց գրավել է Կիլիմանջարոն: 2001-ին Էրիկը դարձել է առաջին կույր մարդը, ով բարձրացել է Էվերեստի գագաթը:










































