Wednesday, 01 05 2024
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան

Ինչ կապ կա ընտրակաշառքի և Հայաստանից ԱՄՆ ուղարկվող միլիոնավոր դոլարների միջև

Մեկ տարվա ընթացքում Հայաստան ուղարկվող տրանսֆերտների ընդհանուր ծավալն ավելացել է 44 միլիոն 554 հազար ԱՄՆ դոլարով։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալներից։ Ըստ այդմ՝ Հայաստան ուղարկվող տրանսֆերտների ծավալը 2017 թվականին հունվար-ապրիլին կազմել է 422 մլն 246 հազար դոլար, մինչդեռ 2016 թվականի հունվար-ապրիլին այն կազմում էր 377 մլն 692 հազար դոլար: Այս տարվա առաջին չորս ամսում Հայաստան ուղարկվող տրանսֆերտների հիմնական ուղղությունները շարունակում են մնալ ՌԴ-ն և ԱՄՆ-ն: Համաձայն ԿԲ-ի տվյալների՝ 2017թ-ի հունվար-ապրիլին ՌԴ-ից Հայաստան ուղարկվող տրանսֆերտների ծավալը կազմել է 229 մլն 423 հազար դոլար` 30 մլն 365 հազար դոլարով գերազանցելով նախորդ տարվա հունվար-ապրիլի 199 մլն 58 հազար ցուցանիշը:

Ինչպե՞ս է ստացվել, որ տնտեսապես անբարենպաստ պայմաններում գտնվող Ռուսաստանից ուղարկվող տրանսֆերտների թիվը վերոնշյալ ժամանակահատվածում զգալիորեն աճել է, ի՞նչ գործոններով է դա պայմանավորված։

Պատճառների մասին «Առաջին լրատվական»-ը զրուցեց տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի հետ։ Վերջինս այս կապակցությամբ նշեց․

«Ընդհանրապես տրանսֆերտների մոտ 80%-ը, իսկ նախկինում՝ 90-92 %-ը, գալիս է Ռուսաստանից և դա ամբողջությամբ պայմանավորված է Ռուսաստանի տնտեսական վիճակով։ Մի շատ հետաքրքիր հանգամանքի վրա եմ ուզում ուշադրություն դարձնենք, որը տեղի ունեցավ այս տարի․չնայած այս վերջին երեք տարիներին և հատկապես 2016թ-ին Ռուսաստանից եկող տրանսֆերտների ծավալը զգալիորեն նվազել էր, բայց հանկարծ 2017թ-ի դեկտեմբեր, հունվար, փետրվար և մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ դրանց ծավալը աճեց։ Ոչ մեկ, այդ թվում նաև ԿԲ-ն սկզբունքորեն չեն մեկնաբանում, թե ինչով է այս կտրուկ աճը պայմանավորված։

Ուզում եմ շեշտադրել նաև այն, որ 2017թ-ի ապրիլին, 2016թ-ի ապրիլի համեմատ, ուղարկվող տրանսֆերտների ծավալը նորից կտրուկ անկում ապրեց։ Եթե հետ գնանք, ապա կհիշենք, որ ապրիլ ամսին Հայաստանում ամենակարևոր իրադարձությունը ԱԺ ընտրություններն էին, ինչն ինձ հիմք է տալիս կարծելու, որ ապրիլին նախորդած ժամանակահատվածում այդ գումարները եկել են բացառապես պայմանավորված ընտրություններով, ուրիշ բացատրություն դրան չկա, որովհետև Ռուսաստանում տնտեսական վիճակը շարունակում է նախկինի նման շատ տխուր մնալ, և այդ պարագայում չէր կարող մասնավոր տրանսֆերտների թիվը այդքան աճել։ Ավելին՝ շուտով ԿԲ-ն կհրապարակի նաև մասնավոր տրանսֆերտների մայիս ամսվա տվյալները և կրկին կտեսնենք, որ այդ նվազման դինամիկան արդեն կայուն շարունակական է։ Այսինքն՝ ընտրությունների համար մեզ հայտնի կուսակցությունը իր անձնական հաշիվների վրա հսկայական գումարներ է ստացել, և գոնե ինձ համար ակնհայտ է, որ դրա զգալի մասը գնացել է ընտրակաշառքների, քրեաօլիգարխիայի մոբիլիզացման և նմանատիպ մի շարք ոչ օրինական ծառայությունների վրա»։

Միևնույն ժամանակ, Հայաստանից դեպի ՌԴ ուղարկվող տրանսֆերտների ծավալը նվազել է մոտ 1 մլն դոլարով: Այս տարվա առաջին չորս ամսում այն կազմում էր 112 մլն 43 հազար դոլար, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 113 մլն 35 հազար: Մինչդեռ նկատենք, որ համեմատաբար աճել է Հայաստանից դեպի ԱՄՆ ուղարկվող տրանսֆերտների ծավալը։ Մասնավորապես․այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանից ԱՄՆ ուղարկվող տրանսֆերտների ծավալը կազմել 51 մլն 769 հազար դոլար, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել էր 26 մլն 568 հազար:

Արդյո՞ք ԱՄՆ մշտական բնակության մեկնող քաղաքացիները կարող են այդքան գումար ուղարկել այս կարժ ժամանակահատվածում։ Այս համատեքստում Հայկ Գևորգյանը դժվարացավ հստակ բացատրություն տալ՝ ընդգծելով, որ այս տվյալների մանրամասներին միայն ԿԲ-ն է տիրապետում, որը, սակայն, դրանք չի հրապարակում, բայց միևնույն ժամանակ բանախոսը հավանական մի տարբերակ ներկայացրեց․

«Իմ խորին համոզմամբ՝ դրանք եղել են ռուսական փողեր, այսինքն՝ Հայաստանի միջով փողեր են գնացել ԱՄՆ։ Ինչո՞ւ, որովհետև Ռուսաստանի նկատմամբ կա Արևմուտքի պատժամիջոցները և այդ գումարները այստեղ ինչ-որ ձևով տրանսֆորմացվել են, ձևակերպումները փոխվել են որպես գույքի վաճառք և այլն, այդ մասով կոնկրետ չեմ կարող ասել՝ ինչ ձևակերպումներ են տրվել, բայց նման տարբերակ հստակ կա, որ Ռուսաստանից կապիտալի արտահոսքը դեպի ԱՄՆ մի փոքր մասով տեղի է ունեցել Հայաստանի միջոցով, որովհետև գիտենք նաև, որ նախկինում էլ պատժամիջոցներից հետո Ռուսաստանից հսկայական կապիտալի արտահոսք է եղել»։

Հարկ ենք համարում նաև նշել, որ ռուսական ռուբլին կրկին արժեզրկվում է, իր հետ նվազեցելով Ռուսաստանից գումարներ ստացող մեր քաղաքացիների եկամուտները: Երևանի փոխանակման կետերում ռուսական մեկ ռուբլին գնվում է արդեն 7.8 դրամով: Մեկ ամսվա ընթացքում ռուբլին մեր շուկայում արժեզրկվել է շուրջ 7 % և հասել վերջին կես տարվա նվազագույն գնին: Ռուբլու արժեզրկման պատճառը, անշուշտ, նավթի համաշխարհային գների կտրուկ անկումն է, ինչից զգալիորեն կախված է Ռուսաստանի տնտեսությունը։

Մեր հարցին, թե այս շղթայական ռեակցիան իրավիճակը մասնավորապես Հայաստանի մասով դեպի ո՞ւր կարող է տանել, ի՞նչ վտանգավոր միտում կամ ի՞նչ ռիսկեր է սա իր մեջ պարունակում, տնտեսական մեկնաբանը պատասխանեց․

«Ռուսաստանի կախվածությունը նավթի գներից չափազանց մեծ է, ու հետևաբար նավթի գների անկումը Ռուսաստանում բերում է փողի նվազման։ Դա այն գումարն է, որը պիտի գնար ճանապարհների ասֆալտապատման, շինարարության և այլ ոլորտների վրա, և մեր արտագնա աշխատողների գումարները, որոնք իրենց հերթին մասնավոր տրանսֆերտների ձևով ուղարկվում են Հայաստան՝ ավելի է նվազելու, քան հիմա։ Վերջին մի քանի ամսվա ընթացքում ռուսական ռուբլին հայաստանյան շուկայում արժեզրկվել է 6-7 %-ով, ինչը նշանակում է, որ ուղիղ այդքան տոկոսով էլ նվազելու է այն մարդկանց եկամուտները, ովքեր կոպիտ ասած՝ ապրում են ուղարկվող տրանսֆերտների միջոցով»։

«Նման պարագայում կարո՞ղ ենք ասել, որ կրկին գնաճ կլինի և զուգահեռաբար նաև քաղաքացիների գնողունակությունը անկում կապրի»,- հետաքրքրվեցինք նրանից։

«Միանշանակ, որովհետև իր հերթին Հայաստանի կախվածությունն էլ մասնավոր տրանսֆերտներից շատ մեծ է։ Դրանց նվազման դեպքում կտրուկ ընկնում է նաև Հայաստանի քաղաքացիների գնողունակությունը։ Կարող ենք հիշել, որ 2008թ-ի կամ 2014թ-ի ֆինանսատնտեսական ցնցումների հիմնական պատճառը կոնկրետ Հայաստանի դեպքում՝ դա հենց տրանսֆերտների նվազումն էր»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում