Monday, 13 07 2026
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն

«Էլեկտրիկ Երևան». խոշորագույն պարտություն, հատուկ ծառայությունների հաղթանակ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

– Պարոն Խզմալյան, այս օրերին լրանում է «Էլեկտիկ Երևան» շարժման երկու տարին: Ի՞նչ ստացավ Հայաստանը դրանից՝ 200 միլիոնի վարկ, Պերմյակովին Հայաստանում դատելու որոշում, ՀԷՑ-ի՝ Սամվել Կարապետյանին անցնելը: Կարելի՞ էր ավելին ստանալ։

-Կարծում եմ՝ Հայաստանը ոչ թե ստացավ, այլ կորցրեց: Իմ կարծիքով՝ դա ռուսական հատուկ ծառայությունների և նրանց հայկական ստորաբաժանումների խոշոր հաղթանակն էր: Հատկապես երկու տարի առաջ նրանք ավելի քիչ էին տարբերվում, քան հիմա: Եթե հիմա ինչ-որ միտումներ նկատեն, ապա գոնե երկու տարի առաջ դա միանշանակ ռուսական դավադրություն էր, ընդ որում՝ ամենավտանգավորներից մեկը, որովհետև ուղղակիորեն առնչվում էր մեր երկրի ապագայի՝ երիտասարդության հետ: Փաստորեն նրանց հաջողվեց ներդնել իրենց գործակալներին երիտասարդների շարքը: Արդյունքում, քաղաքական բնույթ կորղ ընդվզումը իջեցվեց, հասցվեց մինչև 7 դրամանոց ծիծաղելի, ողորմելի, ամոթալի «ապստամբության»: Դա վարկաբեկեց մեր երկիրը: Շատ լավ հիշում եմ՝ այդ օրերին աշխարհի տարբեր երկրներից ինձ էին դիմում հարցերով՝ ընկերներ, անծանոթ մարդիկ, բոլորը հույս ունեին, որ Հայաստանը գնում է այն ճանապարհով, ինչ Ուկրաինան, Վրաստանը, այն է՝ ազատագրման ճանապարհով: Եվ դա այն էր, ինչ կոչվում էր եվրոմայդան: Բայց ինչպես տեսանք, ամենը վերածվեց էժանագին և ծիծաղելի արդյունքների, որոնք բացասական արդյունքներ են:

-Ի՞նչ նկատի ունեք բացասական արդյունք ասելով:

-Բացասական այն առումով, որ մի ամբողջ սերունդ փորձեց իր ուժերը և պարտվեց: Մենք տեսանք, որ հատուկ ծառայություններն ավելի ուժեղ են, քան քաղաքացիական հասարակությունը, մենք տեսանք, որ պատրաստված կարգախոսները, որոնց վրա ռուսերեն գրված էր «Это – не Майдан, это – Баграмян» գերակայեցին, մարդկանց ապակողմնորոշեցին, խաբեցին և, իհարկե, այդ առումով դա մեծ կորուստ էր, նաև այն առումով, որ, փաստորեն, 1988 թվականի սերունդն ավելի հասուն էր, քան 2015-ի սերունդը: Ընդամենը մի քանի ամիս անց Ապրիլյան պատերազմով ֆիքսեցինք, որ մենք արտաքին թշնամու դեմ ավելի հզոր ենք, քան ներքին թշնամու դեմ: Մարդիկ չգիտակցեցին, որ երկիրն օկուպացված է: Եվ մինչև հիմա մեր հասարակության մի ստվար զանգված այդպես էլ դա չի գիտակցում: Չի գիտակցում, որ ոչ թե Բիբինն է մեղավոր, անգամ ոչ թե Սեչինը, որի անունը անգամ չէին էլ համարձակվում տալ, այլ դա Պուտինի, ռուսական կորպորացիաների, ԿԳԲ-ի տնտեսական ստորաբաժանումներն են՝ «Գազպրոմ», «էլէկտրոսետի», «Ռոսնեֆտ», որոնք գաղութացրին, օկուպացրին մեր երկիրը, և բացի ֆիզիկական օկուպացիայից, կատարում են նաև ամենածանր՝ հոգևոր, բարոյական գաղութացումը: Դա ես համարում եմ մեծ կորուստ:

-«Էլեկտրիկ Երևանը» վերջին տարիների ամենամեծ քաղաքացիական շարժումն էր, դրանից հետո դեռևս շարժումներ չկան: Եվ ոչ էլ քաղաքացիական այդ շարժումից քաղաքացիական ակտիվիստները քաղաքականության մեջ չդրսևորվեցին: Ինչո՞ւ:

-Այո, հենց այդ պատճառով էլ ես դա համարում եմ խոշորագույն պարտություն, հետևաբար, հատուկ ծառայությունների հաղթանակ: Ընդ որում՝ ամենացավալին այն է, որ մենք պարտվեցինք օտարին և չգիտակցեցինք դա: Ամենածանր պարտությունն այն է, որ դու չես գիտակցում դա: Մեր երկիրը, հատկապես մեր երիտասարդությունը պարտվեց օտարին և չգիտակցեց դա: Մենք հունիսյան պարտության պտուղները հիմա ենք տեսնում: Երբ ռուս չեկիստները, ովքեր այս վարչախումբը բերեցին իշխանության, հիմա քարկոծում են նույն ռեժիմը: Մենք դա տեսնում ենք ամեն օր Մոսկվայից եկող կոչեը՝ տապալել վարչախումբը: Եվ դա արվում է միայն մեկ նպատակով, որպեսզի բերել էլ ավելի ստրկացված, էլ ավելի ստորաքարշ վարչախումբ:

Եվ այն, որ մեր հասարակությունը դա գրեթե չի գիտակցում, դա նույնպես «էլեկտրիկ Երևանի» արդյունքն է: Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես էին երիտասարդները զարմացած հետևում մի բախման և չէին միջամտում: Մի խումբ մարդիկ, այդ թվում և ես, եռագույնի կողմից Եվրոպայի դրոշը բարձրացրին և մեզ վրա հարձակվեց չեկիստական խաժամուժը: Նրանք երիտասարդներ չէին, միջին տարիքի մարդիկ էին, ընդ որում՝ ոստիկանական գործակալները միշտ տարբերվում են չեկիստական գործակալներից: Չեկիստները միշտ ֆիզիկապես ավելի վատ են պատրաստված: Համենայնդեպս, դատելով նրանց լուսանկարներից, որ 5-6 հոգով շրջապատել էին ինձ, փորձում էին ձեռքիցս խլել դրոշը, բայց չկարողացան, ինչը կարող էին անել ոստիկանական գործակալները: Այսինքն՝ մենք գործ ունենք ոչ ոստիկանական գործակալների, այլ չեկիստական գործակալների հետ:

-Կարծում եք՝ Ռուսաստանը կգնա՞ Հայաստանում ներքաղաքական բախումներ հրահրելու ճանապարհով:

-Այնուամենայնիվ, երկու տարվա մեջ շատ բաներ փոխվեցին, և Ապրիլյան պատերազմը շատերի աչքերը բացեց, մեծացավ սերունդը: «Էլեկտրիկ Երևանը» ոչ միայն պարտության, այլ նաև դառը փորձ ձեռք բերելու պատմություն է: Եվ կարծում եմ՝ մարդիկ, ովքեր թույլ տվեցին, որ իրենց խաբեն, երկրորդ անգամ ավելի շրջահայաց կգտնվեն և ավելի լավ կհասկանան՝ ինչ կատարվեց իրենց հետ: Ես չեմ ընկնի նույն ծուղակը: Հույս ունեմ, որ երբ նույն սերունդը դուրս գա հրապարակներ և փողոցներ, նրանց չեն խաբի՝ «Это – не Майдан, это – Баграмян», կամ «Վերադարձրեք մեր յոթ դրամը» նման սադրիչ կարգախոսներով: Նրանք ավելի իմաստուն կգտնվեն, մենք բոլորս շատ թանկ ենք վճարել այդ հիմարության համար, գոնե ապրիլյան մեր լուսավոր զոհերի գնով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում