2014թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու իտալական «Միլան»-ը կպայքարեն կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ալեքսանդի Սոնգի տրանսֆերի ձեռքբերման համար:
Mundo Deportivo-ի փոխանցմամբ` իտալական ակումբը պատրաստ է կամերունցի կիսապաշտպանի տեղափոխության դիմաց 10 մլն եվրո վճարել:
Հիշեցնենք, որ Սոնգը «Բարսելոնա» է տեղափոխվել «Արսենալ»-ից` 2012թ., 19 մլն եվրոյի դիմաց: Նա իսպանական ակումբի կազմում անցկացրել է 20 խաղ:






































