Գործող նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով այս պահին հասարակական, քաղաքակական մի խումբ կազմակերպություններ, քաղաքական ուժեր, ակտիվիստներ բողոքի երթ են անցակցնում Երևանի փողոցներով: Երթին մասնակցում են ՀԱԿ, «Հայազն»-ի, ինչպես նաև մի շարք այլ կուսակցությունների անդամներ: Քաղաքական գործիչներից երթին միացել «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Երթի մասնակցիները անկախության 22-րդ տարեդարձին պահանջում են, որ Սերժ Սարգսյանն իր կայացրած որոշումներով չվտանգի երկրի անկախությունը: Մասնակիցները՝ Սերժիկ հեռացիր, ոչ Մաքսային միությանը, մենք ենք տերը մեր երկրի, ազատ, անկախ Հայաստան վանկարկումներով այս պահին Հանրապետության հրապարակի մոտ են հասել:
Նշենք, որ հասնելով Հանրապետության հրապարակ, երթի մասնակիցները տեսան, որ հրապարակում երգչուհի Նունե Եսայանի համերգի նախապատարաստությունն է, ինչին ի պատասխան երթի մասնակիցները դժգհության ժեստեր ցույց տվեցին:
Նշենք, որ երթը ոստիկանությունից վերահսկում է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով երթի սկզբում մոտեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին և հորդորեց, որ նրանք անցկացնեն խաղաղ երթ:
Երթի մասնակիցների ձեռքերին կան պաստառներ և հանրապետության Եռագույնը:
Վերջնականգառը լինելու է Բաղրամյան 26-ը:











































