Twitter միկրոբլոգում Հռոմի պապ Ֆրանսիսկոսի կարճ գրությունների լսարանը՝ հաշվի առնելով «ռեթվիթները», կարող է հասնել 60 մլն մարդու, գրում է RIA Novosti-ն:
«Չնայած այն բանին, որ տեքստերը սահմանափակված են 140 նիշերով, դրանք միլիոնավոր մարդիկ են կարդում»,- հայտարարել է Սոցիալական հաղորդակցության պապական խորհրդի նախագահ, արքեպիսկոպոս Կլաուդիո Մարիա Չելլին:
Հռոմի պապի միկրոբլոգը հասանելի է 9 լեզվով՝ լատիներեն, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն, պորտուգալերեն, լեհերեն ու արաբերեն։
Հռոմի պապի բաժանորդների թիվը բոլոր լեզուներով մոտենում է 10 մլնի:
Հռոմի պապի թվիթներն օգտատերերն ավելի շատ կարդում են իսպաներենով (3,7 մլն), անգլերենով (3 մլն) իտալերենով (1,1 մլն), պորտուգալերենով (770 հազար) ու ֆրանսերենով (193 հազար):










































