Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին, ինչպես ակնկալվում է, կհայտարարի սիրիացի փախստականներին 60 միլիոն դոլարի հումանիտար օգնություն հատկացնելու մտադրության մասին,- հաղորդում է NHK հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ սեպտեմբերի 26-ին, երբ Աբեն մասնակցի Գլխավոր ասամբլեայի նիստին, նա պատրաստակամություն կհայտնի աջակցել համաշխարհային հանրության հետ՝ Սիրիայի քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու հարցում: Ենթադրվում է նաև, որ Աբեն կհայտարարի սիրիացի փախստականներին օգնելու մտադրության մասին:
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ճապոնիան ՄԱԿ-ի կառույցների և այլ միջազգային կազմակերպությունների միջոցով արդեն հատկացրել է 95 միլիոն դոլար՝ սիրիացի փախստականներին օգնելու համար:








































