Պերուում Հռոմի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսը հեռացվել է ծառայությունից՝ ենթադրաբար, մանկապղծության համար մեղադրվելու պատճառով, հաղորդում է BBC-ն:
Եկեղեցական իշխանությունները որևէ կերպ չեն մեկնաբանում Միրանդայի հրաժարականը, սակայն պերուացի եպիսկոպոսներից մեկն այդ կադրային որոշումը մեկնաբանել է Վատիկանի՝ մանկապղծության հանդեպ «զրոյական հանդուրժողականության» նոր քաղաքականությամբ:
Նախկին աուքսիլարիոսի դեմ մեղադրանքն այժմ հետաքննում է Պերուի գլխավոր դատախազությունը, սակայն «Օպուս Դեի» կաթոլիկ կազմակերպությունը հասցրել է հայտարարել, որ Գաբինո Միրանդան հերքում է իր հասցեին ուղղված մեղադրանքները:








































