«Մանչեթսեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին մեկնաբանել է առաջիկա դերբին` իր թիմի և «Մանչեսթեր Սիթի»-ի միջև: Ռունին նշել է, որ «Լիվերպուլ»-ի դեմ խաղերն ավելի կարևոր են «կարմիր սատանաներ»-ի համար:
«Ես չեմ կարծում, թե «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» դիմակայությունն ամենասկզբունքայինն է Անգլիայում: Իհարկե, այդ խաղերը շատ կարևոր են:
Սակայն ակնհայտ է, որ «Լիվերպուլ»-ի դեմ խաղերն անչափ կարևոր են երկար տարիներ, իսկ «Սիթի»-ն հաջողությունների է հասել միայն վերջերս: Կարծում եմ` Լիվերպուլ»-ի ակումբի դեմ խաղն ամենակարևորն է «կարմիր սատանաներ»-ի համար»,- Bild-ը մեջբերում է Ռունիի խոսքերը:









































