Փոլ Մակքարտնին կամերային համերգ կտա ռեկորդային փոքր թվով հանդիսատեսների համար Maida Vale ձայնագրման ստուդիայում, որտեղ նա վերջին անգամ եղել է 1960-ականների սկզբին լեգենդար Beatles-ի երգերի ձայնագրման ժամանակ, հայտնում է BBC-ն:
Maida Vale-ում երաժշտի ելույթը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին: Հաղորդվում է, որ Մակքարտնիի համերգին ներկա կլինի ընդամենը 200 մարդ: Համերգը հեռարձակվելու է BBC-ին պատկանող Radio 6 Music ռադիոկայանով:







































