Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, ելույթ ունենալով «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում, «միանգամայն անհիմն» է անվանել Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների հնարավոր փոփոխման մասին պնդումները: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
«Վրաստանի արտաքին քաղաքականության անկյունաքարը, ինչպես նախկինում, եվրաատլանտյան ինտեգրացիան է»,- նշել է նա:
Փանջիկիձեն ասել է, որ երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե Վրաստանի արտաքին քաղաքականության անկյունաքարը եվրաատլանտյան ինտեգրացիան է:











































