Նիկարագուայի բնապահպանները տագնապ են բարձրացրել՝ կապված խաղաղօվկիանոսյան ափի հյուսիսային հատվածում հարյուրավոր սատկած կրիաների հայտնաբերման հետ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ալիքներն ափ են նետում նաև սատկած դելֆիններ ու ձկներ: Տեղի ձկնորսները կասկածներ ունեն, որ կենդանական աշխարհը ոչնչանում է որսագողերի մեղքով, ովքեր ձուկ են որսում պայթուցիկների օգնությամբ:
Տարեկան հարյուր հազարավոր ծովային կրիաներ ձվադրում են Նիկարագուայի լողափերում: Բնապահպանների խոսքով՝ այս տարի ծովային երկկենցաղների թիվը կտրուկ կրճատվել է: