Երեկ ամերիկյան բորսաներում աշխարհում բջջային շուկայում առաջատար ֆիննական Nokia-ի ակցիաների գինն ընկել է միանգամից 13%-ով: Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը, Ֆինլանդիայում նրա ակցիաները նվազել են 8.5%-ով:
Մայիսի 31-ին հրապարակվել են Nokia-ի ընթացիկ ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի ցուցանիշները, որոնք թե սարքերի և թե ծառայությունների սեգմենտներում զգալիորեն նվազել են: Նախապես կանխատեսվել էր, որ վաճառքները կկազմեն 6.1-6.6 միլիարդ եվրո:
Nokia-ում նաև նշել են, որ այդ ցուցանիշները թույլ չեն տալիս կատարել բոլոր այն խնդիրները, որոնք առաջադրված են ողջ 2011 թ. համար: Տեղեկացնենք, որ, այդուհանդերձ, առաջին եռամսյակի տվյալներով, Nokia-ն շարունակում է մնալ առաջատարը բջջային հեռախոսների շուկայում, չնայած նրա դիրքերը նվազել են 5.5%-ով՝ մինչև շուկայի 25%-ը: Համեմատության համար նշենեք, որ Samsung-ն այդ շուկայում ունի 16.1%, իսկ LG-ն՝ 5.6%:











































