Այսօր մեր երկրի անկախության 22-րդ տարեդարձն է: 22 տարի առաջ այս օրը հայաստանցիները քվեարկեցին ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին: Եվ հրեշավոր զուգադիպությամբ, հենց այս օրերին Հայաստանը կրկին կորցնում է իր անկախությունը:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ ՀՀ գործող իշխանությունը մի կողմից ճոխ տոնակատարություն է կազմակերպում անկախության օրվա առթիվ, մյուս կողմից ինտենսիվ քայլեր ձեռնարկում Հայաստանը «նոր ԽՍՀՄ-ի»՝ Մաքսային միության կազմ ընդգրկելու ուղղությամբ: Տարօրինակ է, բայց փաստ, որ Հայաստանը նոր ԽՍՀՄ ընդգրկելու գործը իրականացնում է իրեն ազգայնական-նժդեհական համարող ՀՀԿ-ն, իսկ այլ՝ ոչ պակաս ազգայնական կուսակցությունները ընդհանուր առմամբ դրական են արտահայտվում այդ գործընթացի վերաբերյալ:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:








































