Պակիստանի իշխանությունները տեղեկացրել են բանտից աֆղան թալիբների առաջնորդներից մեկի՝ մուլա Աբդուլ Գանի Բարադարի ազատ արձակման մասին:
Բարադարը պետք է ազատ արձակվի շաբաթ օրը: Ըստ Պակիստանի ԱԳ նախարարության՝ նրա ազատ արձակումը պետք է նպաստի «Աֆղանստանի հետ խաղաղության հաստատման հետագա գործընթացին»:
Ինչպես տեղեկացրել է BBC-ն, մուլա Բարադարն Աֆղանստանում 1994 թ. «Թալիբան» շարժման չորս հիմնադիրներից մեկն է հանդիսանում:
Նա 2010 թ. ձերբակալվել էր Կարաչիում, իսկ դրանից առաջ շարժման գլխավոր անձն էր համարվում՝ հատկապես երկիր ՆԱՏՕ-ի զորքերի ներխուժումից հետո:











































