Բրիտանացի գիտնականները հայտարարել են, որ իրենց հաջողվել է այլմոլորակայինների գոյությունն ապացուցող փաստեր գտնել՝ երկրից 27 կմ հեռավորության վրա: Հենց նման հեռավորությամբ են նրանք ուղարկել օդապարիկը, որը վերադարձել է մի կենսաբանական օրգանիզմով՝ բացառապես տիեզերական ծագմամբ:
Շեֆիլդի համալսարանի պրոֆեսոր Միլթոն Ուեյնրաթը և մոլեկուլային կենսաբանության ու կենսատեխնոլոգիայի ամբիոնի նրա գործընկերները հետազոտությունն իրականացրել են երկնաքարային անձրևի ժամանակ: Օդապարիկի «բերած» օրգանիզմները ոչ մի ընդհանուր բան չեն ունեցել մեր մոլորակի կենսաքիմիայի հետ, հաղորդում է Indenpendent-ը:
Գիտնականների կարծիքով՝ այդ օրգանիզմների ծագման վայրը գիսաստղն է:
«Այդ մասնիկները շատ մաքուր են, դրանց վրա կեղտ չկա, ինչը ևս մեկ անգամ հաստատում է մեր ենթադրությունը: Մենք կարծում ենք, որ նրանք մեզ մոտ են եկել ջրային միջավայրից, իսկ տիեզերքում միակ ջրային միջավայրը գիսաստղն է»,- ասել է պրոֆեսորը:









































