Հոլիվուդյան դերասանուհի Կիրա Նայթլին վաճառքի է հանել Լոնդոնում գտնվող իր տունը:
Դերասանուհին ցանկանում է վաճառել այն տունը, որտեղ ամուսնու՝ Ջեյմս Ռայթանի հետ ապրել է 1 տարի: Տունն արժե 5 մլն դոլար: Ըստ լուրերի՝ աստղային զույգն այս տունը ձեռք է բերել 2012-ի սկզբին՝ 3.8 մլն դոլարով:
Կիրայի տունը վինտաժային ոճով է: Այստեղ դերասանուհին փորձել է իր ձեռքերով հարմարավետություն ստեղծել հասարակ իրերի՝ բնական փայտից սեղանի, փափուկ բազմոցների և բազկաթոռների և իհարկե վինտաժային կահույքի օգնությամբ:
Այս մասին հաղորդում է Viva.ua կայքը:








































