«Մենք ուզում էինք, որ ամեն մի հայ, մի քար դնելով բուրգի վրա, հայ ժողովրդի բուրգը կառուցեր, իսկ հիմա շեղվել ենք ուղուց»,- այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին հայտարարեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։
«Ես ուզում եմ խոսել այն Հայաստանի մասին, որ մենք երազել ենք, բայց որն այսօր չկա։ Մենք մեղավոր չենք, հայեր ջան, որ այսպես եղավ: Իսկ հիմա մենք շեղվել ենք ուղուց, որովհետև մարդկանց գլուխն աշխատելու փոխարեն՝ ստամոքսն աշխատեց: Երիտասարդը չի կարողանում ընկերուհուն տանել սրճարան, որովհետև 1000 դրամ չունի, որ գումար ծախսի սրճարանում։ Դուք հայր եք, դուք տղամարդ եք։ Մենք էլ գոյություն չունե՞նք, մի քար եք կառուցում՝ ուրմեն լա՞վ մարդ եք, բայց դուք իմ երեխայի հացը գողանում՝ տալիս եք ուրիշին։ Չի կարելի այդպես»:
Հրամանատարը նշեց, որ իշխանությունները հասցրել են ժողովրդին այն վիճակի, որ բոլորը հիմա տառապում են բարոյահոգեբանական նևրոզով. «Ես չեմ ուզում ուրիշ բան խոսել. սա տոն է, բայց մենք պարտավոր ենք շարք կանգնել։ Եթե մի 10․000 մարդ հավաքվի այստեղ, մենք կխորհրդակցենք ու հաղթանակի կհասնենք, անհնարին ոչինչ չկա: Բայց եթե այս սերունդը ոչինչ չկարգավորի, վայն եկել-տարել է հաջորդ սերնդին»:
Մանրամասները դիտեք տեսանյութում:





































