ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնն ասել է, որ Ուկրաինան կարող է Եվրամիությանն ասոցացվելու վերաբերյալ համաձայնագիր ստորագրել և պահպանել գործնական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
«Ես կարծում եմ, որ դուք կարող եք լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, ասոցացման մեջ լինել Եվրամիության հետ կամ լինել Եվրամիության անդամ: Ձեր պատմության մեջ երկկողմ համագործակցության լավ օրինակներ են եղել»,- ասել է Քլինթոնը՝ Ղրիմում կայացած «Վաղվա աշխարհը՝ այսօրվա օրը կերտողների աչքերով» թեմայով քննարկման ժամանակ:
Իր հերթին, Մեծ Բրիտանիայի 73-րդ վարչապետ Թոնի Բլեերը հայտարարել է, որ Ուկրաինան զարմանալի պոտենցիալ ունեցող երկիր է՝ տնտեսական, աշխարհագրական առումներով, ինչպես նաև իր մտածելակերպով, որն ունի եվրոպական կողմնորոշում:







































