Ուկրաինայի ընդդիմությունը որոշ ժամանակով հաշտություն է հայտարարել իշխանությունների հետ, որն արվում է հանուն ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման: Այս մասին, Интерфакс-Украина-ի փոխանցմամբ, հայտարարել է «Բատկիվշչինա» ընդդիմադիր խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը:
Միևնույն ժամանակ, «ՈւԴԱՐ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հարցրել է նախագահին՝ արդյոք նա պատրա՞ստ է հեռանալ, եթե այդ փաստաթղթի ստորագրումը չկայանա, ինչին Յանուկովիչը պատասխանել է, որ այն այնպայման կստորագրվի նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին:
Ավելի վաղ ԵՄ-ն մի շարք պահանջներ էր առաջադրել, որոնցից կախված է Ասոցացման համաձայնագրի ստորագրումը. դրանցից մեկը նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին ազատ արձակելն է։ Սակայն Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ այդ հարցը հարկավոր է օրենսդրության շրջանակներում լուծել:






































