ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը հայտնել է, որ փարիզյան ակումբը մոտ էր Մեսութ Օզիլի տրանսֆերի ձեռքբերմանը:
Սակայն վերջին պահին լոնդոնյան ակումբին հաջողվել է գերազանցել ՊՍԺ-ի առաջարկը: Այդպիսով, Օզիլը «Ռեալ»-ից «Արսենալ» տեղափոխվեց տրանսֆերային պատուհանի վերջին օրը:
«Մենք իսկապես ցանկանում էինք ձեռք բերել Մեսութի իրավունքները: Նա հիանալի խաղացող է, ով կարող էր հզորացնել իմ թիմը: Բանակցություններ էինք վարում, սակայն «Արսենալ»-ը շրջանցեց մեզ»,- նշել է Բլանը:
Մասնագետը հերքել է շրջանառվող լուրերը` «Չելսի»-ի կիսապաշտպան Խուան Մատայի տրանսֆերի շուրջ բանակցություններ վարելու մասին:







































