ՀԱՊԿ երկրների առաջնորդները երկուշաբթի Սոչիում կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում հնարավոր է ընդունեն համատեղ հայտարարություն Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Սիրիայի հարցը, բնականաբար, կքննարկվի: Եթե պայմանավորվածություն ձեռք բերվի այն մասին, որպեսզի հավաքական կարծիք արտահայտվի, ապա նման հայտարարություն կընդունվի»,- ասել է Ուշակովը:
Հիշեցնենք, որ անցած ուրբաթ Սիրիայի հարցով հայտարարությամբ հանդես եկան Համագործակցության Շանհայյան կազմակերպության անդամ երկրների առաջնորդները:
ՀԱՊԿ անդամ երկրներն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը:











































