Իրանը նախատեսում է մինչև 2014 թ. մարտի 20-ը հանել որոշ ապրանքների արտահանման արգելքը: Ինչպես հաղորդում է ISNA գործակալությունը, այս մասին հայտարարել է Առևտրի զարգացման տնօրենի տեղակալ Իկումարդ Ֆաթոլլահ Քերմանշահին:
«Ներկայում արտահանման սահմանափակում է դրվել միայն 17 ապրանքի վրա»,- ասել է նա:
Նա նշել է, որ եթե արտադրողները կարողանան հումք գնել ազատ շուկայում առանց կառավարության կողմից արտասահմանյան արժույթ ստանալու, ապա արտահանման սահմանափակումները թողնելու որևէ անհրաժեշտություն չի լինի:
Նրա կարծիքով՝ Իրանը պետք է հանի նավթաքիմիական որոշ արտադրանքների արտահանման արգելքը:
Քերմանշահին նշել է, որ ընթացիկ տարում Իրանի նավթի արտահանումը կրճատվել է 8 %-ով, իսկ ներմուծումը երկիր՝ 26 %-ով:










































