Առաջիկա վեց ամիսների ընթացքում Իրանը կարող է ստեղծել միջուկային զենք, ուստի միջուկային ծրագրի հարցով Թեհրանի հետ հետագա բանակցությունների ժամանակ չի մնում: Այս մասին «Իսրայել հա-յոմ» թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է միջազգային հարաբերությունների, ռազմավարական հարցերով և հետախուզության գործերով իսրայելցի նախարար Յուվալ Շտայնիցը:
«Իրանը միչև հիմա կարծում է, որ ինքը միջազգային հանրության հետ երկխոսությունում մանևրելու ժամանակ ունի»,- նշել է նախարարը, որի խոսքերով՝ դա մեծ վտանգ է ներկայացնում:
Նա ընդգծել է, որ Թեհրանը հետ չի կանգնի իր միջուկային ծրագրից, քանի դեռ չկա ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողության վտանգ:
Շտայնիցը նշել է, որ Իսրայելի կառավարության ղեկավար Բենիամին Նեթանյահուն դաս է քաղել Սիրիայի իրադարձություններից, երբ միջազգային հանրությունը արաբական այս երկրում երկար ժամանակ ոչինչ չէր ձեռնարկում հակամարտության կարգավորման համար:
«Բոլորը պետք է հասկանան, որ ոչ մեկը չի գա մեզ օգնության և չի փրկի, եթե մենք չպաշտպանենք ինքներս մեզ: Ուստի մենք պետք է ամեն ինչ անենք՝ թույլ չտալու համար, որ Իրանը միջուկային զենք ստեղծի»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին նախատեսվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը Նեթանյահուի հետ:











































