Monday, 15 06 2026
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման

Էթիկայի հանձնաժողովը նոր կազմով կքննարկի Հերմինե Նաղդալյանի հարցը

Սեպտեմբերի 24-ին Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովը կգումարի աշնանային նստաշրջանի առաջին նիստը: Ինչպես «Փաստինֆո»-ն տեղեկացել է հանձնաժողովի կայքէջից, օրակարգում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության սեպտեմբերի 9-ի դիմումի քննության վերաբերյալ հարցն է:

Կազմակերպությունը դիմել է էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով քննության առնել օրինաստեղծ գործունեությունը ձեռնարկատիրական գործունեությանը զուգակցելու պարագայում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի կողմից պատգամավորի էթիկայի կանոնները խախտելու հարցը:

Դիմելու հիմք է հանդիսացել «Հետք» ինտերնետային լրատվամիջոցի օգոստոսի 29-ի համարում հրապարակված «Նաղդալյանին պատկանող ընկերության հետ 409 մլն դրամի պետական գնման պայմանագիր է կնքվել» վերտառությամբ նյութը, ըստ որի առանց մրցույթի պետական գնումների պայմանագիր է կնքվել Նաղդալյանին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի հետ և ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել է 416 մլն 769 հազար դրամ «Ա/Ճ Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական հանրապետության սահման կմ 177+000-կմ 217+000 առանձին հատվածների հիմնանորոգման» աշխատանքների կատարման համար: ԹԻՀԿ-ն գտնում է, որ, ի լրումն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված արգելքի խախտման, օրենսդրական և ձեռնարկատիրական գործունեության զուգակցումը հիմնավոր կասկածներ է առաջացնում պատգամավորի կողմից պաշտոնի հեղինակությունն ի շահ իրեն կամ այլ անձի օգտագործելու և շահերի բախման ռիսկերի հնարավորությունները մեծացնելու վերաբերյալ:

Ի դեպ՝ ԱԺ չորրորդ նստաշրջանում գործող Էթիկայի հանձնաժողովի կազմը որոշակի փոփոխություններ է կրել: Այն կունենա 5 անդամ՝ ի տարբերություն նախորդ նստաշրջանի 7 անդամի: Հանձնաժողովի կազմում ոչ ընդդիմադիր ու ընդդիմադիր խմբակցությունները կունենան երկուական՝ նախորդ նստաշրջանի երեքականի փոխարեն, այլընտրանք համարվող «Բարգավաճ Հայաստան»-ը՝ մեկ ներկայացուցիչ: Թվակազմի փոփոխությունը պայմանավորված է հանձնաժողովում իր տեղից այս նստաշրջանում հրաժարվելու մասին ընդդիմադիր՝ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության որոշմամբ:

Համաձայն ԱԺ կանոնակարգ-օրենքի պահանջի, Էթիկայի հանձնաժողովում ոչ ընդդիմադիր և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների թիվը պետք է հավասար լինի, մեկ անդամ կարող է ունենալ իրեն ընդդիմադիր կամ ոչ ընդդիմադիր չհայտարարած խմբակցությունը:

ՀԱԿ-ի որոշմամբ պայմանավորված ևս մեկ փոփոխություն է կատարվել. այս նստաշրջանում հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր կլինի: Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը հաջորդաբար զբաղեցնելու իրավունքը պատկանում է ամենամեծաթիվ ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր խմբակցություններին, և այս նստաշրջանում այդ իրավունքն անցնում էր ամենամեծաթիվ ընդդիմադիր ՀԱԿ-ին:

Ըստ այդմ՝ հանձնաժողովը կղեկավարի հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը: Հանձնաժողովում «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» խմբակցությունները, ինչպես և նախորդ նստաշրջանում, կներկայացնեն համապատասխանաբար Վահան Բաբայանը և Հովհաննես Մարգարյանը: «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Ժառանգություն» խմբակցություններն իրենց ներկայացուցիչներին փոխել են: ՀՅԴ-ն կներկայացնի Արծվիկ Մինասյանը, իսկ «Ժառանգություն»-ը՝ խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը: Վերջին երկուսն ավելի վաղ այս հանձնաժողովում աշխատանքի փորձ ունեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում