Սիրիական երկու ապստամբ խմբավորումներ, որոնք միջև չորեքշաբթի բախումներ են սկսել Ազազ քաղաքում, հրադադարի համաձայնագիր են կնքել՝ հաղորդում է Reuters-ը:
Խմբավորումների համաձայնագիրը, որը ստորագրել են երկու կողմերը, հրապարակվել է ուրբաթ՝ ապստամբ ջոկատներից մեկի Facebook սոցիալական ցանցի էջում: Համաձայնագիրը պարունակում է կրակի անհապաղ դադարեցման, պատանդների ազատ արձակման, Թուրքիայի հետ սահմանի վրա անցակետերի վերահսկողության մասին բանակցություններ: Գրոհայինների հակամարտության կարգավորման հարցում որպես միջնորդ հանդես է եկել Հալեպից մեկ այլ իսլամիստական խմբավորում:
BBC-ն իր հերթին ընդգծում է, որ ներկայում հայտնի չէ՝ արդյոք հրադադարը տարածվում է միայն Ազազի՞, թե՞ Սիրիայի ամբողջ տարածքի վրա, որտեղ կռվում են գրոհայինները:
Հիշեցնենք, որ Ազազը, որը նախկինում գտնվել է Սիրիական ազատ բանակի վերահսկողության տակ, գրավել են ծայրահեղականները:










































