Լիբիայի քաղաքների ռմբակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 718-ի: Երեկ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լիբիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մուսա Իբրահիմը,- հաղորդում է Reuters գործակալությունը:
Նա ասել է, որ մայիսի 26-ի դրությամբ ՆԱՏՕ-ի ռմբակոծությունների արդյունքում վիրավորվել է 4,067 խաղաղ բնակիչ, որոնցից 433-ը գտնվում են ծանր վիճակում: Իբրահիմը շեշտել է, որ այս ցուցանիշներում նշված չէ զինվորականների զոհերի թիվը, քանի որ պաշտպանության նախարարությունը հրաժարվում է դրանք տրամադրել՝ համարելով պետական գաղտնիք:
Տեղեկացնենք, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը հերքում է խաղաղ բնակչության շրջանում մեծաթիվ զոհերի փաստը:










































